Վերահաստատում ենք մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու կամքը. Կուբայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Capture

Կուբայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանն՝ Անկախության օրվա կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կուբայի ԱԳ նախարարությունը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Կուբան շնորհավորում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին և կառավարությանը՝ Ազգային տոնի կապակցությամբ։

Վերահաստատում ենք մեր երկրների միջև հարաբերությունները զարգացնելու կամքը», - նշված է շնորհավորանքի մեջ։

--00—ՅՄ