Տիկնիզյանը լքել է խաղադաշտը բժիշկների օգնությամբ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23, 24News

68097602_0_0_1600_901_1280x0_80_0_0_c019180052ccd91b3dbf5ba4410fc184-750x375

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը վնասվածք է ստացել ՌՊԼ 9-րդ տուրի «Պարի ՆՆ»-ի հետ խաղի վերջնամասում:

Խաղը կայացել է Նիժնի Նովգորոդում և ավարտվել «երկաթուղայինների» հաղթանակով՝ 3:1: Տիկնիզյանը 58-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ՝ փոխարինելով Սերգեյ Պինյաևին: Երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակում 25-ամյա ֆուտբոլիստը վնասել է ոտքը:

Նա լքել է խաղադաշտը բժիշկների օգնությամբ։

Նաիր Տիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ։

--00—ՅՄ