ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի որոշմամբ՝ սնանկության գործով կառավարիչ Վահագն Դավթյանը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Վահագն Դավթյանի նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» կարգապահական տույժը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
--00—ԼՀ