Բլինկենը վաղը կհանդիպի Բայրամովի և Միրզոյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

մւ.p

ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հետ։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ լրատվական ծառայության փոխանցմամբ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցներն հայտնում են, թե հանդիպման գլխավոր թեման լինելու է խաղաղության պայմանագրի շուրջ բանախցությունների ներկայիս՝ «ավարտական փուլը»։

Այնուամենայնիվ, անհասկանալի է մնում, թե ինչպիսին կլինի «վերջնական փուլը» կամ ինչպիսին կարող է լինել դրա հնարավոր ելքը։ Այս մասին Պետդեպարտամենտը որևէ մեկնաբանություն չի տվել։

Հիշեցնենք, որ վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինկենի երկրորդ եռակողմ հանդիպումը ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։ Վերջին անգամ բարձրաստիճան դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։

 

--00—ԼՀ