Նիկոլը չիստկաներ է սկսել «նախկինների» հետ կապ ունեցողների հանդեպ, պաշտոնների իր զոմբիներին է դնելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ՄԱԿ-ում Փաշինյանը չորս րոպեանոց ջուր էր ծեծում, դա ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին ընդառաջ մեր ամոթն է։ Միայն թշնամին կարող էր ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնը չօգտագործել և կոչ չանել, որ ադրբեջանցիները ՀՀ օկուպացրած տարածքներից դուրս գան, գերիներին ազատ արձակեն։ Փաշինյանը, իմանալով, որ առաջիկայում Ադրբեջանում դատավարություն է սկսում Ռուբեն Վարդանյանի գործի մասով, ընթացք տվեց դատական պրոցեսին, որ Բաքվի դատարանը հղում անի Փաշինյանին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։ 

«Փաշինյանն այնպես էր Էրդողանի գիրքը սեղմել կրծքին, այդպես Աստվածաշունչն ու իր գիրքը չի սեղմել, Էրդողանը հրաժարվել է ՄԱԿ-ում հանդիպել Փաշինյանին, վերջինս գնացել է Նյու Յորքի «թուրքական տուն» Էրդողանի գիրքը կրծքին սեղմելու համար»,- ընդգծեց նա։ 

Անդրադառնալով ՔՊ-ում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու և Փաշինյանին ներկայացնելու որոշմանը, Զոհրաբյանը նշեց․ «Փաշինյանը կուսակցական չիստկաներ է սկսել նրանց հանդեպ, ովքեր «նախկինների» հետ կապեր են ունեցել, նա գիտի, որ ազնիվ ընտրություններով զրոյացված է իր ընտրվելը, դրա համար այդ կարևոր պոստում ուզում է դնել զոմբիներ, ովքեր հանուն իրեն կխժռեն անգամ իրենց ընտանիքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ