Ոսկեվազի էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել, տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26, 24News

գ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ոսկեվազ գյուղում քաղաքացի է հոսանքահարվել և մահացել:  

Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նշված գյուղում «Ոսկեվազ 3» էլեկտրական ենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և մահացել է Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Նազարեթ Օ.-ն:  

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

 
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ:  

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

 

--00—ՍՊ