Հյուսիս-հարավի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 2, 24News

գ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ ճանապարհի կառուցման շրջանակում ավարտական փուլում են կոմունիկացիաների տեղափոխման և  հողային աշխատանքները։

Կատարված հանույթի ծավալը շուրջ 1 110 000  խմ է (87%), լիցքի ծավալը` 860 000  խմ (97%): Տարբեր նշանակության արհեստական երկաթբետոնե կառուցվածքները գրեթե 93 տոկոսով իրականացվել են։ 

Ոսկեվազ-Ագարակ տրանսպորտային հանգույցում կատարվում են կամրջի ափային հենարանների հարակից լիցքային աշխատանքները։ Ճանապարհի երկայնքով տարբեր տեղամասերում արվում են ասֆալտապատման աշխատանքներ։ Կառուցվում են նաև մակերևութային ջրահեռացման համակարգերը։

 --00—ԼՀ