ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Ոչ ոք սեպ չի կարող խրել իմ ու Վեհափառի միջև, իմ անձնական որոշումն է եղել այս օրը Մայր տաճար չգնալ: Այդ մասին հայտարարել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը` մեկնաբանելով Մայր տաճարի վերաօծմանը նրա բացակայության մասին շրջանառվող լուրերը։
«Ես մեր Եկեղեցու խոնարհ զավակն եմ, ապրում եմ մեր Սուրբ Եկեղեցու արժեքներով։ Շնորհակալությունս եմ հայտնում Վեհափառ Հայրապետին իմ և բազմաթիվ հավատացյալների անունից մեզ համար համազգային, հոգևոր կարևորագույն այդ իրադարձության համար»,- նշել է Սրբազանը։
Ավելին՝ տեսանյութում։
--00—ՍՊ