ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Ֆրանսիան սպասելիքներ ունի Հայաստանից, որի համար Հայաստանին անվտանգային խոստումներ է տալիս։ Արևմուտքին պետք է, որ այս տարածաշրջանում միջանցք բացվի։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։
Անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը՝ Նահապետյանը նկատեց, որ Իրանը գործնականում ցույց տվեց՝ Իսրայելի «Երկաթյա գմբեթ» հակաօդային միջոցները չեն որսում հիպերձայնային հրթիռները։
«Իսրայելն ասաց, որ թիրախավորելու է Իրանի նավթահորերը, գազի արդյունահանման կետերը և այն հինգ ատոմային, միջուկային հետազոտությունների կենտրոնները, որոնք Իրանն ունի։ Նաթանյահուի համար սթափեցնող էր Իրանի հիպերձայնային հրթիռները, հասկացավ՝ եթե Իրանի պետականության դեմ գործեն, կանգ չեն առնի։ Ալիևի համար ևս սառը ցնցուղ էին Իրանի հիպերձայնային հիթիռները, հասկացավ, որ կարմիր գծերը չի կարելի հատել»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ