Տեսչական մարմինը «Դոմուսի» Իսակովի հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

l-28x0wh-1544x900z-0.5089

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի սրահի Իսակովի 29/1 հասցեում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել։

Տեսչական մարմնի կողմից 2023 թ․ դեկտեմբերին հաստատված 2024 թ․ տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված է այս տարվա 4-րդ եռամսյակում իրականացնել ստուգում «Դեկորա գրուպ» ընկերությունում, որի մեջ ներառված են ընկերությանը պատկանող տարբեր արտադրական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ «Դոմուս» կահույքի ցանցի տարբեր հասցեներ։

--00—ՅՄ