ԵՄ-ն մտադիր է Վրաստանի անդամակցության շուրջ աշխատանքները վերսկսել երկրում ընտրություններից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Screenshot_6

Վրաստանում հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններից հետո կվերսկսվեն Եվրամիությանը Վրաստանի անդամակցության աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս  մասին լրագրողներին հայտնել է Թբիլիսիում ԵՄ մշտական ​​ներկայացուցիչ Պավել Գերչինսկին։

«Կարծում եմ և հուսով եմ, որ շատ շուտով մենք ընտրություններից հետո կվերսկսենք աշխատանքը Եվրամիությանը Վրաստանի անդամակցության ուղղությամբ և կլրացնենք բաց  թողածը: Մենք պատրաստ ենք աշխատելու ցանկացած ժողովրդավարորեն ընտրված կառավարության հետ, սակայն եթե այն խախտի այնպիսի հիմնարար սկզբունքներ, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ցավոք, պետք է շատ անկեղծ ասեմ, որ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ, դա անհնար է», - Գերչինսկիի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Դիվանագետի գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ 2023 թվականի դեկտեմբերին Վրաստանին տրամադրվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, հանրապետության իշխանությունները ձեռնարկեցին, Բրյուսելի կարծիքով, բազմաթիվ սխալ քայլեր։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ