ԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ыы

 ԱՊՀ ԱԳ նախարարները Եվրասիայում անվտանգության վերաբերյալ հայտարարություն են ընդունել։ 
Նշել են Եվրասիայում միջազգային իրավունքի համակարգի պահպանման կարևորությունը: 

Հայտարարության մեջ ասված է, որ Համագործակցության երկրները գիտակցում են Եվրասիայի տարածքում կայունության ապահովման նպատակով միջազգային իրավունքի համակարգի պահպանման և պաշտպանության կարևորությունը, որի հիմքում ընկած է ՄԱԿ-ի կանոնադրությունը։

Փաստաթղթում ամրագրված է միջազգային հանրության կոնսոլիդացման կոչը գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հավաքական պատասխաններ գտնելու հարցում։

Ընդ որում, ԱՊՀ ԱԳՆ ղեկավարները վճռականորեն դատապարտել են ուժային թելադրանքի ցանկացած փորձ, որն ուղղված է այդ թվում Եվրասիայում ինտեգրման և իրավահավասար համագործակցության գործընթացների խափանմանը։ Կազմակերպության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կոչ են անում ձգտել շահերի հավասարակշռման և փոխզիջումային լուծումների որոնման՝ հակամարտությունները կանխելու և տարածաշրջանում կայունությունը պահպանելու համար։


--00—ՍՊ