Նիկո՛լ, բանուգործ չունե՞ս, որ հեծանիվ ես քշում, երկիրը պատերազմի առաջ է կանգնած

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Փաշինյանը մորթապաշտների շնորհիվ է կարողանում իշխանությունը պահել, որ օրը իշխանության չեղավ, ԱԱԾ մեկուսարանում է հանգրվանելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրավագիտության դոցենտ, փաստաբան Գևորգ Պետրոսյանը։ 

«Անդունդն ենք գլորվում, երկիրը պատերազմի առջև է կանգնած, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում, պաշտոնյաները պետության հաշվին գնում են վոյաժների ու զվարճանում, արդարադատության նախարար էլ ուզում են նշանակել Արփի Դավոյանին, ես էլ կրկեսի տնօրեն եմ դառնալու»,- նշեց Պետրոսյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ