Նիկո՛լ, բախտդ բերել է՝ այդ մարդը Սրբազան է, թե չէ ռադիկալ կոչեր կաներ, ժողովուրդը կսրբեր, կտաներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Սրբազանը պատմության մեջ է մտել, այն, ինչ ուրիշներին չէր հաջողվում, նրան հաջողվեց, սերմը գցել է, ինչ կստացվի, հետագան ցույց կտա, հայ մարդու գոյաբանական խնդիրն է պետք հասկանալ։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասան Կարեն Խաչատրյանը։ 

Անդրադառնալով իշխանության կողմից հնչեցված մտքերին, թե այս շարժումը ժողովրդական չէ, Խաչատրյանը նկատեց․ «Ժողովուրդը 5-րդ շարասյո՞ւն է, այդ մարդիկ ժողովուրդ չե՞ն, հայեր չե՞ն։ Մեկ կիրանցեցի եթե տնից զրկվում է, բոլորս պետք է կանգնենք նրա կողքը։ Ամեն մի հայից է կախված, արժեհամակարգի խնդիր է, պետք է հասկանալ, պահը բռնել, դուրս գալ պայքարի։ Նիկո՛լ, բախտդ բերել է՝ այդ մարդը Սրբազան է, թե չէ ռադիկալ կոչեր կաներ, ժողովուրդը կսրբեր, կտաներ»։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ