Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

ֆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այս իշխանությունը հիմնադրամներ ստեղծելու մեծ սեր ունի: Մի հիմնադրամ` ԱՆԻՖ-ը, որը պետք է Հայաստանում գրանդիոզ նախագծեր իրականացներ, խայտառակ ձախողումով ավարտվեց, եւ պարզ չէ, թե պետությանը պատճառված միլիարդների վնասի համար ով է պատասխան տալու: 

Հիմա մեկ այլ հիմնադրամ են «խաղացնում»` «Էնթերփրայզ Արմենիա» կամ «Ներդրումների աջակցման կենտրոն» անունով: Երեկ Նիկոլ Փաշինյանն այս հիմնադրամի նիստ է արել` «ընդունվել են որոշումներ Կենտրոնի բնականոն գործունեության ապահովման եւ ֆինանսավորման համատեքստում»: Այսինքն՝ հիմա էլ այս հիմնադրամին են բյուջեից հատկացումներ անում: 


 

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։ 
 

--00—ՍՊ