Գյանջայի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել․ 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

photo_2024-10-18_12-13-27

Գյանջայի 5 հարկանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել, տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Պարզվել է, որ շենքի չորրորդ հարկում գտնվող բնակարանում պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է ավերածությունների։ Փրկարարական գործողության շնորհիվ փլատակների տակից դուրս են բերվել չորս ողջ մնացածներ և հանձնվել շտապօգնության թիմին։

Դեպքի վայր են բերվել համապատասխան կառույցների աշխատակիցները։

Պատկան մարմինները հետաքննում են միջադեպը։

--00—ՅՄ