Կութ գյուղում տուն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

imgonline-com-ua-Resize-EVAtLFGVBuEWVzu

Հոկտեմբերի 19-ին, ժամը 13:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կութ գյուղում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։47-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել են գյուղի 2-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

--00—ՅՄ