ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 15, 24news
Հուլիսի 15-ին, ժամը 04։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գ․Նժդեհի փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:18-ին, մարվել` 09:11-ին։ Այրվել են փայտաշեն տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 90 քմ), տունը (մասամբ)՝ գույքով (մոտ 80 քմ) և ջերմահարվել է ննջասենյակներից մեկը (մոտ 15 քմ):
--00—ՅՄ