ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Մենք առիթ չենք տվել, որ սահմանի հետ կապված որևէ հարց ուժով լուծվի։ Այսօր այս մասին ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։
«Կանոնակարգի հիմնական ֆունկցիան նրանում է, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով, այլ այն հարթակում որը կստեղծվի։ Շատ տարօրինակ կլինի, որ կողմերն այս կամ այն խնդիրը լուծեն ռազմական ճանապարհով, մենք առիթ չենք տվել, որպեսզի նման բան տեղի ունենա։ Նախորդ հանդիպումները հաշվի առնելով՝ հանձնաժողովներում խնդիրները լուծելու ձևաչափը արդյունավետ է, աշխատող, այս դեպքում դելեգիտիմ կլինի որևէ ռազմական գործողությունը», - նշեց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ