ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման բոլոր ուղղությունները կյանքի կոչելու համար։ Այս մասին Մինսկում «ԵԱՏՄ պարենային անվտանգություն» լիագումար նիստում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«ԵԱՏՄ անդամ երկրների համակարգված ջանքերն ու համատեղ աշխատանքը թույլ կտա մեզ հասնել կայուն պարենային անվտանգության և ապահովել մեր քաղաքացիների բարեկեցությունը։ Ցանկանում եմ հաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործադրելու բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովման հիմնական ուղղությունների իրականացման համար»,-ասել է նա։
--00—ՅՄ