Երեխայիս 10 ամսականի օրը՝ սեպտեմբերի 27-ին, բռնեցինք գաղթի ճանապարհը, ահավոր էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Ադրբեջանական իշխանությունները սկսել են ակտիվորեն բնակեցնել օկուպացված Ստեփանակերտը, դրան զուգահեռ քանդում են նաև մարդկանց՝ տարիներով ստեղծածը, վանդալիզմի ենթարկում մշակութային օջախները, տեսանկարահանում արցախցիների ավերված տները, դրանք տեղադրելով սոցիալական ցանցերում՝ հոգեբանական ահաբեկչության ենթարկում արցախահայությանը։ 

«Տեսա սենյակս ադրբեջանական կայքերում՝ ավերված, երեխայիս հագուստը մահճակալին դրած, ամբողջովին տակնուվրա արված վիճակում»,-պատմում է «Մարդիկ Արցախից» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրը՝ Մարիամը, ու հավելում. «Ինձ չեմ ներում, որ աղջկաս շորերը թողել եմ, ինքս ինձ խոստացել էի՝ միշտ պահել դրանք, չստացվեց», չի հուսահատվում Մարիամը, հավաստիացնում է՝ տունն էլ չլինի, քաղաքն էլ քանդեն, միևնույնն է՝ կվերադառնա ու «Դեդո Բաբոյից» ներողություն կխնդրի հրաժեշտ չտալու համա։ 

Փոքրիկի հետ շրջափակման ընթացքում առաջացած խնդիրների հաղթահարման, պատերազմի, գաղթի մասին առավել մանրամասն՝ 24news-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

 

 --00—ԱՊ