Այնքան էի հյուծվել, նիհարել, որ ադրբեջանցիներն անցակետում չճանաչեցին. Շողեր Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Արցախցի հաղորդավարուհի, դերասանուհի Շողեր Սարգսյանը, երբ սկսվեց Արցախի շրջափակումը, մնացել էր ճանապարհի այս կողմում, սակայն հստակ որոշել էր` ինչ էլ լինի՝ պիտի վերադառնա հայրենիք։ Պատկերացնում էր՝ ինչ է սպասվում շրջափակված Արցախում, բայց հիմա երանությամբ է հիշում այն օրերը։

«Ամենածանր զգացողությունը, որ շրջափակումն իր հետ բերում է, անորոշությունն է, տպավորություն էր, որ քո ձեռքում ռումբ է, որը չգիտես՝ երբ կպայթի ու պայթեց…»,-պատմում է Շողերն ու հավելում. «Սեպտեմբերի 19-ին տպավորություն էր, որ մեր ապրելու վերջին օրն է, նայում էի փոքր քրոջս ու մտածում՝ ինչու՞ նա։ Իմ գիտակցության մեջ չկար տարբերակ, որ ես կամ, բայց չկա Արցախը…»։

Շողերի հետ զրուցել ենք շրջափակման, պայքարի, պատերազմի, տեղահանության և վերադարձի տեսլականի մասին։

Առավել մանրամասն՝ 24News-ի տեսանյութում։

Մարիաննա Բաղունց

--00—ՅՄ