ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Հայաստանի քաղաքացիություն ստացած արցախցիների թիվն ավելացել է։ Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը հայտնել է ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշել է, որ հոկտեմբերի 28-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 3611 անձ՝ հոկտեմբերի 10-ի 3409-ի դիմաց:
Ժամանակավոր կացության վկայական է տրվել 113 635 վերաբնակիչների, հաշվառված է 99 091 քաղաքացի:
--00—ՅՄ