Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին փոխնախագահից բռնագանձել 15 անշարժ գույք և 315 միլիոն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

միքայել-մելքումյան

Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Միքայել Մելքումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

📍  15 անշարժ գույք.

📍 2 տրանսպորտային միջոց.

📍 1 իրավաբանական անձում մասնակցություն.

📍 Շուրջ 315 միլիոն դրամ:

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցադիմումը:

--00—ՅՄ