Իրանը հանում է iPhone-ների ներմուծման արգելքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ւ.p

Իրանի քաղաքացիները շուտով կկարողանան ձեռք բերել iPhone 14, 15 և 16․ իշխանությունները հանել են ամերիկյան Apple-ի սմարթֆոնների նոր մոդելների արգելքը:

IPhone-ի նոր մոդելների արգելքը գործում էր 2023–ից, սակայն այժմ երկրի հեռահաղորդակցության նախարարը հայտարարել է, որ իշխանությունները թույլ են տալիս նոր մոդելների գրանցումը:

Հաշեմին չի մանրամասնել, սակայն ասել է, որ ներմուծման միջոցառումների մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:

2023 թվականի արգելքից հետո iPhone 13-ը և ավելի հին տարբերակները դեռ հնարավոր կլինի ներմուծել ապրանքի մեծ պահանջարկի ֆոնին:


--00—ԼՀ