Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի սպառնալիքների ներքո

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

իս.jp

Իսրայելն արգելել է իր զինվորականներին մնալ Ադրբեջանում և Վրաստանում՝ Իրանի հարվածների սպառնալիքների լույսի ներքո, հաղորդում է Kan TV-ն:

Հրամանատարության հրամանով զինվորական ծառայության մեջ գտնվող իսրայելցիները, ովքեր ինչ-ինչ պատճառներով այժմ գտնվում են Հարավային Կովկասի այս երկու երկրներում, պարտավոր են անհապաղ վերադառնալ Իսրայել։

Ավելի վաղ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշիկյանն առաջարկել էր հարվածել իսրայելական բազաներին Ադրբեջանի տարածքում։

--00--ԼՀ