Բաքվի հետ մոտ ապագայում կկարողանանք համաձայնեցնել մնացյալ կետերն ու ստորագրել պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Կա ևս 1-2 ձևակերպում, որոնց շուրջ աշխատանքները կշարունակենք սա էլ բանակցային նորմալ գործընթաց է։ Բաքվի հետ մոտ ապագայում կկարողանանք համաձայնեցնել մնացյալ կետերն ու ստորագրել  պայմանագիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ինձ վերջերս ԱԺ-ում մեղադրեցին հաճախ զգուշավոր լավատեսություն հայտնելու մեջ։ Բայց չեմ կարող չօգտագործել այս բառերը։ Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո արդեն պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,–ասաց ՀՀ ԱԳ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ