Պատրաստ ենք Բաքվի հետ քննարկել տարանցման պարզեցված ընթացակարգերը ճանապարհների ապաշրջափակումից հետո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 30, 24News

«ՀՀ դիրքորոշումը վաղուց հանրահռչակված է, մենք աջակցում ենք տրանսպորտային ապաշրջափակման գաղափարին, մենք կառուցողական առաջարկներ ենք արել Ադրբեջանին, ակնկալում ենք նաև Ադրբեջանի դրական վերաբերմունքը»։ Այս մասին այսօր ԱԳՆ-ում վրաց գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ այդ ապաշրջափակումը մեծ տնտեսական օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Միրզոյանի խոսքով, իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ մնում է նույնը։

«Պատրաստ ենք Բաքվի հետ քննարկել տարանցման պարզեցված ընթացակարգերը ճանապարհների ապաշրջափակումից հետո»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ