Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ սահմանով անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման նպատակից և հայտարարագրված տեղեկությունների բնույթից կախված, Հայաստանի սահմանը հատող  ֆիզիկական անձանցից  մաքսային մարմինը կարող  է պահանջել անհրաժեշտ փաստաթղթերը։ Մասնավորապես, անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահասի, հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հիմնավորող փաստաթղթերը, 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը գերազանցելու դեպքում՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը և այլն։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։

Նշենք, որ աձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտարարագրվում է անձնական օգտագործման ապրանքների ուղևորային մաքսային հայտարարագրում՝ չեկերի, հաշիվների մեջ, հաշվեպիտակների և պիտակների վրա, ինչպես նաև այդ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ այլ փաստաթղթերում նշված արժեքի հիման վրա: Այդ ապրանքների արժեքը հաստատելու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա հայտարարագրվել է այդ ապրանքների արժեքը։ Իսկ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների դեպքում՝ կարող են ներկայացվել  բնօրինակաները կամ պատճենները: Անձնական օգտագործման ապրանքների արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը:

Ուղևորային հայտարարագրում լրացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի մասին ուղեցույն՝ այստեղ։

--00—ԼՀ