«Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

photo_2024-11-01_18-38-17

«Եվրասիա» ԻՀԿ-ն կազմակերպեց երեկո՝ նվիրված Լերմոնտովի ստեղծագործություններին։

Այս տարի լրանում է Միխայիլ Լերմոնտովի ծննդյան 210-ամյակը, ով եղել է ռուս գրականության մեծագույն բանաստեղծներից և գրողներից մեկը։ Երևանից ուսանողները այցելել են հայ-ռուսական բարեկամության թանգարան, լսել են դասախոսություն Կովկասում բանաստեղծի անցկացրած մանկության մասին, ինչխես նաև ունկնդրեցին հատվածներ Արամ Խաչատրյանի «Մասկարադ» ներկայացման երաժշտությունից և Ալեքսանդր Սպենդիարովի «Երեք արմավենիները»։

Евразия

Հայտնի է, որ Լերմոնտովի ընտանիքը կապված էր հայկական մշակույթի հետ՝ բանաստեղծի տատի քույրը ամուսնացել էր հայի հետ։ Նրա պատմությունները կովկասյան լեռների բնակիչների կենցաղի և սովորությունների, Կովկասում պատերազմի մասին արտացոլվել են Լերմոնտովի վաղ պոեմներում՝ «Չերքեզներ», «Կովկասի բանտարկյալը», «Կալլաներ», «Աուլ Բաստունջի», «Հաջի Աբրեկ», իսկ որոշ պատմություններ տեղ են գտել «Մեր ժամանակի հերոսը» վեպում։

Евразия

«Եվրասիա» ՀԿ-ն ստեղծվել է եվրասիական տարածքում քաղաքացիների շահերը խթանելու համար։ Այն իրականացնում է երիտասարդների, ուսուցիչների և լրագրողների ծրագրեր, պրակտիկաներ և գործարար առաքելություններ, կրթական ճամբարներ և մեդիա դպրոցներ։

--00—ՅՄ