ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News
Վրաստանում խաղն ավարտվեց, վրացական «մայդան» չեղավ, դա վկայություն է, որ վրաց հասարակության մեջ խորն են նստած ընտանեկան արժեքները։ Վտանգավոր է, որ վրացական ընդդիմության երկրորդ էշելոնը գեներացնում է հակահայկական տրամադրություններ, իբրև թե Ջավախքում հայերը աջակցեցին «Վրացական երազանքին», կազմակերպեցին լցոնումներ։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Բալասանյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունը որոշակի հետևություններ է արել Վրաստանի ընտրությունների արդյունքներից․ «Հայաստանը չի ցանկանում ռեգիոնում դառնալ «սպիտակ ագռավ», եթե Վրաստանը հակառուսական ուղղություն չի վերցնում, ՀՀ-ն միայնակ կմնա, իսկ մեկուսացումը օգոտ չի տալու, դա բերելու է ֆինանսական հոսքերի և տնտեսական ակտիվության նվազեցման»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՀ