100 դրամանոցը ամանորի լիմոնադ է դարձել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

mixcollage_01_nov_2024_12_54_pm_7224.thumb_

100 դրամանոցը ամանորի լիմոնադ է դարձել, գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Տարիներ առաջ, ԽՍՀՄ ժամանակ, մեծ դժվարություն էր տարեմուտին մեծ քանակությամբ լիմոնադ ճարելը, նոր տարվա լիմոնադը դեֆիցիտի հոմանիշ էր դարձել։ Երևանի սուպերմարկետներում հիմա մարդիկ վաճառողուհիներից 100 դրամ են խնդրում, նրանք էլ մերժում են, ասելով՝ չունենք։

100 դրամանոցը ամանորի լիմոնադ է դարձել։

Ընտրելու իրավունք ունեցող երևանցիների 9 տոկոսը, որը Երևան համայնքի ավագանու ընտրություններում քվե է տվել ՔՊ-ին, իրենց ընտրությամբ ոչ միայն իրենց, այլև ալոց կյանքն է հարամել»:

--00—ՅՄ