Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը․ Գուրգեն Արսենյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Screenshot_3

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի բարեկամը։ Այս մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն  Արսենյանը։

«Հայերն ու ադրբեջանցիները Ռուսաստանի, ռուս ժողովրդի բարեկամներն են, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքացիներին կրկին հասկացրեց, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է բարեկամ»,- նշել է նա։

Նշենք, որ այսօր Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերն է հանձնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հիշեցնենք, որ Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։

--00—ՅՄ