ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News
Հայաստանը հնարավորություն տեսնում է՝ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը Բաքվի հետ մոտարկելու հարցում։ Այսօր այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Վերջերս ստացանք խաղաղության պայմանագրի տարբերակի ադրբեջանական 11-րդ խմբագրումը, այժմ այն դիտարկում ենք։ Դեռևս շարունակում են մնալ հարցեր, որոնց շուրջ երկու կողմերի տեսակետները տարբերվում են, բայց մենք տեսնում ենք հնարավորություն մոտեցնել այս տեսակետները։», - մասնավորապես նշեց փոխարտգործնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ