Ալիևի հայտարարությունները խաթարում են COP29-ի նպատակները և Ադրբեջանի նախագահության վստահելիությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News 

ալիև բորել ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին հնչեցրած մեղադրանքները չափազանց ցավալի են։ Այս մասին X-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի COP29-ի նախագահության վստահելիությունը:

Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ամբողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Մենք նաև դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին»,- գրել է նա։

--00—ՅՄ