ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 24News
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կոմիտասի պողոտայի 49 հասցեում մի խումբ հնդիկ քաղաքացիների միջև վիճաբանություն է առաջացել, որի հետևանքով մեկ անձ դանակահարվել է, իսկ մյուս անձն էլ ունի քերծվածքներ:
Րոպեներ անց Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոցից հայտնել են, որ նշված հասցեից «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության 04 խումբը իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 29-ամյա Հարինդեր Սինգհ Հարինդեր Սինգհին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 03։20-ի սահմաններում «Երևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին են զանգահարել և հայտնել, որ նշված հասցեից վիճաբանության հետևանքով իրենց մոտ բուժօգնության են դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ 26-ամյա Սինգ Սուքվիր Ջագսինգը՝ «ձախ դաստակի թիկնային մակերեսի սալջարդ վերք» ախտորոշմամբ և 27-ամյա Սինգ Գուներ Կաղմիռը՝ «աջ դաստակի առաջին երկրորդ միջմատային տարածքի կտրած վերք, ափի կտրած վերք» ախտորոշմամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ԼՀ