ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 24News
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անձամբ է վերահսկել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի փորձարկումը և ընդգծել դրանց զանգվածային արտադրության անհրաժեշտությունը, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
«Կիմ Չեն Ընը, ծանոթանալով վերջերս մշակվող նոր հարվածային անօդաչու թռչող սարքերին, դիտել է նրանց փորձնական թռիչքը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Կիմ Չեն Ընը գոհունակություն է հայտնել ազգային ձեռնարկությունում ստեղծված անօդաչու թռչող սարքերի փորձարկումների կապակցությամբ և ընդգծել կամիկաձե անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրության անհրաժեշտությունը։
--00—ՅՄ