ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Նոր տարվա կապակցությամբ Վլադիմիր Պուտինին հղած իր շնորհավորանքում մաղթել է, որ 2025 թվականը լինի նեոնացիստների նկատմամբ Ռուսաստանի բանակի և ժողովրդի հաղթանակի տարի, հայտնում է Կենտրոնական հեռագրական գործակալությունը։
Բացի այդ, Կիմ Չեն Ընը նշել է Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի ջերմ հարաբերությունները և ռուսական բանակի «քաջությունը»։
ԿԺԴՀ-ի առաջնորդն իր անունից և հյուսիսկորեացիների, ինչպես նաև հյուսիսկորեական բանակի անունից «ջերմ շնորհավորանքներ է հղել եղբայրական ռուս ժողովրդին, ռուսական քաջարի բանակի բոլոր զինծառայողներին»:
--00—ՅՄ