Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

տտ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին:Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու առթիվ՝ քաղաքապետ Ավինյանն արդյունավետ աշխատանք է մաղթել պատասխանատու գործունեությունում:
Անդրադառնալով Երևանի և Իսպանիայի քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը մի շարք ոլորտներ են կարևորել:

--00—ԼՀ