Եթե ավտոմեքենան գողացված է, սեփականատերը կազատվի գույքահարկից․ նոր որոշում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News

image_750x_63d8104f18abd

Կառավարությունը հավանություն տվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին, որով սահմանվում է, որ ավտոմեքենայի սեփականատերն ազատվում է գույքահարկից, եթե ավտոմեքենան հափշտակված է:

Ըստ այդմ, հանցագործության հիմքով սեփականատիրոջ տիրապետումից դուրս գտնվող փոխադրամիջոցների սեփականատերերը՝այդ փոխադրամիջոցի մասով կազատվեն գույքահարկի վճարման պարտավորությունից, իսկ համայնքն իրական հնարավորություն կստանա հանցագործության հիմքով գույքահարկը գանձել հանցանք կատարած անձից։

Այսօր գործող կարգավորումներով անգամ եթե ավտոմեքենան գողացված է եւ հարուցված է քրեական վարույթ, սեփականատերը պարտավոր է վճարել գույքահարկը:

 --00—ՅՄ