Բենզին, թղթե սրբիչներ․ կառավարությունը 27,4 մլն դրամ հատկացրեց ԱԺ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

parliament_empty-822x548

2024 թվականի բյուջեով ԱԺ ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կկատարվի: Համապատասխան որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստին։

Նախատեսվում է 27,4 մլն դրամ հատկացնել ԱԺ-ին բենզին (16,9 մլն դրամի) և ձեռքի թղթե սրբիչներ (10,5 մլն դրամի) գնելու համար:

Նշվում է, որ ռեգուլյար տեսակի բենզինի գնման պայմանագիրը կնքվել է «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի հետ:

--00—ՅՄ