ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսում է աշխատանքի նոր փուլ՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նոյեմբերի 27-ին հայտնել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Նախագահ Բայդենը մտադիր է այդ աշխատանքը սկսել այսօր»,- ասել է նա։
Սալիվանը հավելել է, որ Ջո Բայդենը ծրագրում է այդ նպատակով համագործակցել Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների հետ։
--00—ԼՀ