Ալեքսանդր Ավետիսյանը ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News

խո.j

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ դեկտեմբերի 3-ին, որոշում է ստորագրել Ալեքսանդր Ավետիսյանին վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ և 9-րդ հոդվածի 10-րդ մասերով՝ Ալեքսանդր Ավետիսյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։

--00—ԼՀ