Փաշինյանը ստորագրել է որոշումը, Հակոբ Վարդանյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 11, 24News

հհ.p

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Հակոբ Վարդանյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Վարդանյանին ազատել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

 Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակոբ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն:

--00—ԼՀ