Հայաստանը Նիդերլանդներում կապի սպա կունենա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

նի.j

ՀՀ կառավարությունն այսօր որոշեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից Հայաստանի կապի ներկայացուցիչ (կապի սպայի) ունենալու մասին։

Սույն որոշումը, ըստ հիմնավորման, բխում է «ՀՀ ՆԳՆ-ի եւ ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրից։

«Համագործակցության նպատակն է՝ ընդլայնել անդրազգային հանցավորության դեմ պայքարը, մասնավորապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների, մաքսանենգության, կիբեռհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:

Այս համատեքստում, Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռնի՝ Եվրոպոլում ունենալու կապի ներկայացուցիչ (կապի սպա), ում միջոցով անմիջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ երկրների՝ Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ: Արդյունքում, կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև՝ Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը»,- նշել է ՆԳՆ-ն, որն էլ հեղինակել է այս նախագիծը:

--00—ԼՀ