Մոտ 300 000 ադրբեջանցի դիմել է ՀՀ-ին՝ «վերադարձի» պայմաններ ստեղծելու խնդրով, պատասխանի ենք սպասում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1622264044_6926584

1980-ականների վերջին 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ադրբեջանցիների համայնքը՝ մոտ 300 հազար մարդ, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, «որպեսզի պայմաններ ստեղծեն վերադարձի, վերաինտեգրման համար»։ Այս մասին «Ռիա» և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նրանք վերադառնալու իրավունք ունեն, մենք դեռ պատասխան չենք ստացել Հայաստանի ղեկավարությունից, թե ինչպես են նրանք տեսնում «ադրբեջանցիների վերաինտեգրման գործընթացը»»,- հավելել է Ադրբեջանի նախագահը։

--00—ՅՄ