300 հազար ադրբեջանցի ՀՀ է գալու, հային ասի՝ դո՛ւրս արի, սա մե՛ր տունն է, հասկանո՞ւմ եք՝ ինչ կլինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 20, 24News

Արցախը մեր վզին թոկ էին համարում, հիմա Արցախը չկա, Հայաստանի շուրջն է թոկը սեղմվում։ Հիմա հայ ազգի գոյության հարցն է դրված, պետք է որոշենք՝ մնո՞ւմ ենք, թե՝ ոչ։ Եթե ուզում ենք մնալ, ազգը պետք է ոտքի կանգնի, և բանակը առաջին տեղում պետք է լինի։ Ոչ մի միջազգային փաստաթուղթ չի աշխատելու, նրանց առաքելությունն է՝ մեզ ոչնչացնել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Արցախի ՊԲ առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը։ 

«Առանց պաշտպանության ի՞նչ տնտեսություն, եթե անպաշտպան ես, վզիցդ թոկը կապում, ասում են՝ խելոք մնացեք, կգանք, կմորթենք։ Եթե ուժեղ չես, քո հետ ոչ մեկ չի խոսում, հրաման են տալիս, իշխանությունը պետք է ազգին մոբիլիզացնի։ Հիմա խոսում են՝ 300 հազար ադրբեջանցիների մասին, որտե՞ղ եք տեղավորելու, ադրբեջանցիները գալու են Երևանի կենտրոն, հային հանեն, ասեն՝ մերն է, եթե անպաշտպան ես, ապագադ դա է»,- ընդգծեց Կարապետյանը։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ