Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի․ Զելենսկի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

photo_2024-12-22_17-29-46

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականն Ուկրաինայի համար լինի արդար խաղաղության տարի։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեսնկին։

«Հաջորդ տարին առանցքային է լինելու կոնկրետ առաջադրանքի տեսանկյունից։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի 2025 թվականը դառնա արդար խաղաղության տարի Ուկրաինայի համար»,- ասել է նա։

«Բոլորս հասկանում ենք, որ հունվարին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմի փոփոխությունից հետո, շատ փոփոխություններ կլինեն միջազգային հարցերում»,- նշել է նա։

--00—ՅՄ