Այս պահին ազատման դիմում չեմ գրել․ Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Screenshot_1

Մամուլում տեղեկություններ են տարածվում, որ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, որը համակարգում է սպորտի ոլորտը, աշխատանքից ազատման դիմում  է գրել։ 24News-ի հետ զրույցում Գիլոյանը նշեց, որ այս պահին նախարարություն է և շարունակում է իր աշխատանքը, բայց չհերքեց, որ տոներից հետո կհեռանա պաշտոնից։ 

«Ես ընտրվել եմ Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի (WADA Foundation Board) անդամ և հունվարի 1-ից անցնելու եմ իմ պարտականությունների կատարմանը»,- ասաց Գիլոյանը։

Փոխնախարարը նշեց, որ դա շատ  լուրջ պաշտոն է և որ այնտեղ ավելի մեծ օգուտ ու նպաստ կարող է բերել Հայաստանին։ Գիլոյանը 3 տարի ժամկետով է ընտրվել հիմնադրամի խորհրդի անդամ, իսկ  այս պահին այդ պաշտոնում նախագահում է Թուրքիայի ներկայացուցիչը, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2024 թվականի դեկտեմբերի 31-ին։

Մերի Մանուկյան

--00—ՅՄ