Տեղի է ունեցել Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

ֆ.jp

Դեկտեմբերի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տարեվերջյան հանդիպումը հավատարմագրված, ինչպես նաև 2024 թվականի ընթացքում պաշտպանական ոլորտն առավել ակտիվ լուսաբանած ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ք

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Պապիկյանը համառոտ

ներկայացրել է տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների՝ պաշտպանական բնագավառին վերաբերող հարցերին։

Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը և մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը ԶԼՄ մի շարք ներկայացուցիչների հանձնել են խորհրդանշական նվերներ։

թ

--00—ԼՀ